Հաստատվել են hունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Տարբերանշանի նկարագրությունը
Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով 301թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն:
Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:
Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կենսագրությունը
Խորխե Մարիո Բերգոգլիոն ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 17-ին, Բուենոս-Այրեսում, իտալացի ներգաղթյալի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Բուենոս-Այրեսի Վիլյա-Դեվոտոյի սեմինարիայում։ 1958թ. դասավանդել է տեղի երեքկաթոլիկդպրոցներում գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն։Իսպաներենից բացի տիրապետում է իտալերեն և գերմաներեն լեզուների։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմել է, որ եկեղեցական դառնալուց առաջ գիշերային ակումբում աշխատել է որպես պահակ, ապա նաև՝ հավաքարար և լաբորանտ։
Հոգևորական
1969 թ. դեկտեմբերի 13-ին ձեռնադրվեց հոգևորական: Արգենտինայի մայրաքաղաքաղում նշանակվեց աստվածաբանական ֆակուլտետի պրոֆեսոր: 1973-1979 թթ. նա Արգենտինայի առաջնորդն է 1980 թ. նշանակվեց Սուրբ Հովսեփի սեմինարիայի ռեկտոր: Այնուհետև Գերմանիայում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը և հայրենիք վերադարձավ որպես Կորդովայի արքեպիսկոպոսության քարոզիչ և հոգևոր տնօրեն, որտեղ նրա անմիջական ղեկավարն էր:
Եպիսկոպոս
1992 թ. նա նշանակվում է եպիսկոպոս՝ կարդինալ Անտոնիո Կվարրասսինոյի կողմից ևնրա մահվանից հետո դառնում Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս։ Նրան կարդինալ է ձեռնադրել Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդը։
Կարդինալ
Որպես կարդինալ Բերգոլյո նշանակվեց միանգամից տարբեր ադմինիստրատիվ պաշտոններում։ Կարդինալ Բերգոլյոն հայտնի է իր համեստությամբ։ Վարում է բավականին պարզ ապրելակերպ։ Ապրում է փոքր բնակարանում, որը չի հիշեցնում արքեպիսկոպոսի պալատ
Հռոմի պապ
Որպես Հռոմի պապ ընտրվել է 2013 թ. մարտի 1-ին՝ ընդունելով Ֆրանցիսկոս անունը։
Մայր Աթոռը բոլորին հրավիրում է մասնակցել Հռոմի պապի բարիգալստյան արարողությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունիսի 24-ին հրավիրում է իր զավակներին մասնակցելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը, որը տեղի կունենա ժամը 15.35-ին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մուտքն ազատ է: Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էին նախագահական նստավայրից, այցի շրջանակներում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ապա՝ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցիառաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաեւ կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:
Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սուրբ Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ:
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը եւՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոցկ աթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն ԽորՎիրապի վանքում: Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Երեւանից կմեկնի Հռոմ:
Ներկայումս հայ կաթոլիկների մեծ մասն ապրում է Բեյրութում (Լիբանան), Հալեպում, (Սիրիա) և Վրաստանում (Սամցխե Ջավախեթում): Կաթոլիկ եկեղեցին յոթ թեմ ունի Մերձավոր Արևելքում. երկուսը Սիրիայում և մեկական` Լիբանանում, Իրաքում, Իրանում, Եգիպտոսում և Թուրքիայում: Հայ կաթոլիկական կենտրոն կա նաև ԱՄՆ-ում: Հայ կաթոլիկ եկեղեցու ղեկավարն է պատրիարք Ներսես Պետրոս XIX Թարմունին (ծնվ. 1940 թ., ընտրվել է 1999 թ.): Տիտղոսն է Կիլիկյան Հայաստանի պատրիարք, նստավայրը` Բեյրութ (Լիբանան):
Հայ կաթոլիկների ընդհանուր թիվն աշխարհում, ըստ Հռոմի տվյալների, կազմում է 593 հազար 500 մարդ: Եկեղեցին ունի 116 թեմ, 15 եպիսկոպոս, 81 հոգևորական: